Ջոն Լենոն, բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, բանաստեղծ, երգահան, նկարիչ, գրող։ «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը, 20-րդ դարի հանրաճանաչ երաժիշտ։ 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։
Բացի իր երաժշտական գործունեությունից, Լենոնը հայտնի էր նաև որպես քաղաքական ակտիվիստ։ Իր հայացքները նա արտահայտում էր ինչպես երգերում, այնպես էլ և հրապարակային ելույթներում։ Հանրահայտ «Imagine» երգում արտահայտված են Լենոնի մտքերը այն մասին, թե ինչպես պետք է կազմավորված լինի երկիրը։ Լենոնը քարոզում էր հավասարության և մարդկանց եղբայրության, խաղաղության, ազատության գաղափարները։ Դա նրան դարձրեց հիպիների կուռքը և 1960-1970-ական թվականների ամենաազդեցիկ հասարակական գործիչներից մեկը։